Պաշտոնական. Բրայթոնը խոշոր տրանսֆեր իրականացրեց

Պաշտոնական. Բրայթոնը խոշոր տրանսֆեր իրականացրեց

30/08/2023 - 14:14

Ինչպես տեղեկացնում է «Բրայթոնի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Կարլոս Բալեբային։

19-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «ճայերը» գործարքի դիմաց «շներին» վճարել են 27 մլն եվրո։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Լիլը» ևս 3 մլն եվրո կվաստակի հավելավճարների տեսքով։

Հավելենք, որ կամերունցի ֆուտբոլիստը «Լիլի» սան էր, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023