Պաշտոնական. Բելգիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Բելգիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

08/02/2023 - 12:43

Ինչպես տեղեկացնում է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դոմենիկո Տեդեսկոն։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հուլիսի 31-ը` մինչև Եվրո-2024-ի ավարտը։

Նշենք, որ իտալացի մասնագետն ավելի վաղ մարզել է «Էրցգեբիրգեն» (2017 թ. մարտ – հունիս) «Շալկե-04»-ը (2017-19 թթ.), «Սպարտակ Մոսկվան» (2019-2021 թթ.) և «Լայպցիգը» (2021-22 թթ.)։

«Ցլերը», 37-ամյա մասնագետի գլխավորությամբ, 2022 թ. դարձել են Գերմանիայի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023