Պաշտոնական. Բարսելոնան  երկարաձգեց պայմանագիրը Ռոնալդ Արաուխոյի հետ

Պաշտոնական. Բարսելոնան երկարաձգեց պայմանագիրը Ռոնալդ Արաուխոյի հետ

26/04/2022 - 15:48

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը երկրաձգել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այն ներառելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 1 մլրդ եվրո։

Նշենք, որ ուրուգվայցի պաշտպանը նոր պայմանագիրը պաշտոնապես կստորագրի ապրիլի 29-ին։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 78 հանդիպում` դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023