Պաշտոնական. «Բարսելոնայի» մրցակիցը Ժոան Գամպերի անվան գավաթի խաղում 📸
«Բարսելոնան» Ժոան Գամպերի անվան գավաթի խաղում կմրցի Կահիրեի «Ալ Ահլիի» (Եգիպտոս) դեմ, հայտնում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին «Կամպ Նոու» ստադիոնում, մեկնարկը` ժամը 22:00-ին։
«Ալ Ահլին» Գամպերի անվան գավաթի խաղում կլինի կատալոնական գրանդի առաջին աֆրիկյան մրցակիցը։
Ժոան Գամպերի անվան գավաթի հանդիպումն ընկերական է ու «Բարսելոնայի»` նոր մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը։ Այն անցկացվում է 1966 թվականից։
Ժոան Գամպերը «Բարսելոնայի» հիմնադիրն է ու առաջին նախագահը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm