Պաշտոնական. Ալեքսանդր Զինչենկոն տեղափոխվեց Արսենալ

Պաշտոնական. Ալեքսանդր Զինչենկոն տեղափոխվեց Արսենալ

23/07/2022 - 09:09

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին։

Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

«Զինագործները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարել են 35 մլն եվրո։

Հիշեցնենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 127 խաղում դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023