Պաշտոնական․ ևս երկու խոշոր մրցաշարեր հետաձգվել են

Պաշտոնական․ ևս երկու խոշոր մրցաշարեր հետաձգվել են

17/03/2020 - 23:22

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, ֆեդերացիան, անվտանգության նկատառումներից ելնելով, հետաձգել 2020 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը։ Պատճառը՝ միանշանակ կորոնավիրուսի կտրուկ տարածումն ու զարգացումն է։

Մրցաշարի անցկացման երեք տարբերակ է քննարկվում։ Մրցաշարը կարող է կայանալ 2021 թվականի երկրորդ կեսին, 2022 թվականին կամ 2023 թվականին։ Բազմաթիվ պայմանների առկայությունը պայմանավորված է Կոնֆեդերացիաների գավաթի շուրջ ստեղծված անորոշությամբ, ինչը պայմանավորված է Եվրո-2020-ի՝ 2021 թվական տեղափոխությամբ։

Հիշեցնենք, որ ԱԱԱ-ն 2021 թվականից պետք է տեղի ունենար Չինաստանում և կայանար 4 տարին մեկ անգամ։ Մրցաշարը լուրջ փոփոխությունների է ենթարկվելու և անցկացվելու է նոր ձևաչափով։ Մրցաշարին մասնակցելու են 24 թիմ։

Այսօր հայտնի դարձավ, որ ևս մեկ խոշոր մրցաշար է հետաձգվել։ Ինչպես տեղեկացնում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի պաշտոնական կայքը, կորոնավիրուսի տարածման և զարգացման պատճառով, հետաձգվել է նաև Կոպա Ամերիկա-2020-ը, որը պետք է տեղի ունենար այս տարի հունիսի-հուլիսի 11-ը։ Մրցաշարը կանցկացվի 2021 թվականի նույն ժամանակահատվածում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023