Պաշտոնական․ Ֆլամենգոն գնել է Գաբիգոլի ամբողջական տրանսֆերը

Պաշտոնական․ Ֆլամենգոն գնել է Գաբիգոլի ամբողջական տրանսֆերը

28/01/2020 - 18:19

Ինչպես տեղեկացնում է բրազիլական «Ֆլամենգոյի» պատշոնական կայքը, ակումբը 17 մլն եվրոյի դիմաց «Ինտերից» գնել է Գաբրիել Բարբոսայի՝ «Գաբիգոլի» ամբողջական տրանսֆերը։

Խաղացողը վարձակալական հիմունքներով «Ֆլամենգոյի» կազմում հանդես էր գալիս նախորդ տարվա հունվարից։

2019 թվականին 23-ամյա խաղացողը բրազիլական ակումբի դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր, ինչպես նաև դարձել է բրազիլական Ա սերիայի չեմպիոն։ Կենտրոնական հարձակվողը նախորդ տարի մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023