Պաշտոնական․ Վուլվզի պաշտպանը տեղափոխվեց Տոտենհեմ

Պաշտոնական․ Վուլվզի պաշտպանը տեղափոխվեց Տոտենհեմ

30/08/2020 - 13:22

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Վուլվերհեմպտոնի» պաշտպան Մեթ Դոհերթիի տրանսֆերային իրավունքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը 28-ամյա աջ պաշտպանի դիմաց վճարել է 18․5 մլն եվրո, իսկ խաղացողի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Դոհերթին 2013 թվականից հանդես էր գալիս «Վուլվզի» կազմում։ Իռլանդացի պաշտպանը «գայլերի» մարզաշապիկով ընդհանուր առմամբ խաղադաշտում հայտնվել է 302՝ դառնալով 28 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023