Պաշտոնական․ Սուսոն կարիերան կշարունակի Սևիլիայի կազմում

Պաշտոնական․ Սուսոն կարիերան կշարունակի Սևիլիայի կազմում

30/01/2020 - 01:40

Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը 1․5 տարով վարձակալել է «Միլանի» վինգեր Սուսոյին։ Նոր ակումբի կազմում 26-ամյա խաղացողը հանդես կգա 14 համարի խաղաշապիկով։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Սևիլիան» կպարտավորվի ձեռք բերել խաղացողի ամբողջական տրանսֆերը, եթե 2020/21 մրցաշրջանի արդյունքում հայտնվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

Ընթացիկ մրցաշրջանում Սուսոն «Միլանի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023