Պաշտոնական․ Սեմեդուն տեղափոխվեց Վուլվզ

Պաշտոնական․ Սեմեդուն տեղափոխվեց Վուլվզ

23/09/2020 - 13:55

Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 30 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «3+2» տարբերակով։ Հաղորդվում է նաև, որ «գայլերը» հետագայում խաղացողի դիմաց կվճարեն ևս 10 մլն եվրո։

23-ամյա աջ պաշտպանը 2017 թվականից հանդես էր գալիս «Բարսելոնայում», որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 124 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023