Պաշտոնական․ Յուվենտուսը Սարիին հեռացրեց զբաղեցրած պաշտոնից

Պաշտոնական․ Յուվենտուսը Սարիին հեռացրեց զբաղեցրած պաշտոնից

08/08/2020 - 16:53

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին։

Երեկ՝ օգոստոսի 7-ին, թուրինյան ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում 2։1 հաշվով հաղթեց «Լիոնին», սակայն լքեց պայքարը, քանի որ մրցակցի դաշտում ֆրանսիական ակումբն ավելի շատ գոլ խփեց։

61-ամյա մասնագետը «ծեր սենյորայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել նախորդ ամռանը՝ փոխարինելով Մասիմիլիանո Ալեգրիին։ Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ «Յուվենտուսը» ավարտված մրցաշրջանում նվաճել էր Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023