Պաշտոնական․ Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Կիմիխը

Պաշտոնական․ Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Կիմիխը

10/11/2020 - 15:03

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, նոյեմբերի 8-ին ակումբի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հաջողությամբ վիրահատվել է, ով Բունդեսլիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում արտաքին մենիսկի վնասվածք էր ստացել։

Մյունխենյան ակումբի բուժանձնակազմը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, մարզումները կվերսկսի 2021 թվականի հունվարին։

«Մենք ուրախ ենք, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո Յոզուան կրկին պատրաստ կլինի։ Մենք մեր ամբողջ ուժող կաջակցենք նրան վերականգնման ողջ ընթացքում»,- նշել է «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023