Պաշտոնական․ Հայտնի է, թե երբ կհանձնվի «FIFA The Best» մրցանակը

Պաշտոնական․ Հայտնի է, թե երբ կհանձնվի «FIFA The Best» մրցանակը

21/11/2020 - 15:16

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, «FIFA The Best» մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 17-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա առցանց ռեժիմով։

Մրցանակը շնորհվում է 2019/20 մրցաշրջանի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստին։ Անվանակարգեր են նախատեսված նաև լավագույն մարզչի, լավագույն ֆուտբոլիստուհու և լավագույն դարպասապահի համար։

Հավելենք, որ մրցանակը որոշվելու քվեարկության արդյունքում։ Այն անցկացնվելու է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 9-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ France Football պարբերականը, որը հանձնում է «Ոսկե գնդակ» մրցանակը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այս տարի չեղարկեց մրցանակաբաշխությունը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023