Պաշտոնական․ հայտնի է, թե երբ կբացվի ԱՊԼ-ի տրանսֆերային պատուհանը

Պաշտոնական․ հայտնի է, թե երբ կբացվի ԱՊԼ-ի տրանսֆերային պատուհանը

16/07/2020 - 15:58

Անգլիական Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում ներկայացրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականին տրանսֆերային պատուհանը բաց կլինի 10 շաբաթվա ընթացքում, որը բաց կլինի հուլիսի 27-ից հոկտեմբերի 5-ը։

Բացի դրանից, Պրեմիեր լիգայի ղեկվարաները որոշում են կայացրել այս տարի կիրառել նաև լրացուցիչ տրանսֆերային պատուհան, որը կտևի հոկտեմբերի 5-11-ը․ այն նախատեսված կլինի միայն տրանսֆերներին և վարձակալություններին։

Այդ ընթացքում Պրեմիեր լիգայի ակումբները կարող են տրանսֆերներ իրականացնել միայն Չեմպիոնշիփի և այլ ցածր դիվիզիոնների ակումբներից։ Այդ ժամանակահատվածում Պրեմիեր լիգայի ակումբները միմյանց միջև տրանսֆերներ չեն կարողանա իրականացնել։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023