Պաշտոնական․ Կայ Հավերցը տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական․ Կայ Հավերցը տեղափոխվեց Չելսի

04/09/2020 - 23:22

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերային իրավունքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, իսկ ֆուտբոլիստի դիմաց լոնդոնյան ակումբը վճարել է 80 մլն եվրո։

21-ամյա գերմանացի կիսապաշտպանը «Բայերի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 150 հանդիպման՝ դառնալով 46 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։

Այս տրանսֆերով «Չելսին» կրկնել է իր տրանսֆերային ռեկորդը։ 2018 թվականին «ազնվականները» Բիլբաոյի «Ատլետիկին» Կեպա Արիսաբալագայի դիմաց նույնպես վճարել էին 80 մլն եվրո։

Հավելենք, որ ամառային ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» արդեն ձեռք է բերել նաև Հակիմ Զիեշին, Տիմո Վերներին, Բեն Չիլվելին, Տիագո Սիլվային, Մալանգ Սարին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023