Պաշտոնական․ Խավին երկարաձգել է պայմանագիրը Ալ-Սաադի հետ

Պաշտոնական․ Խավին երկարաձգել է պայմանագիրը Ալ-Սաադի հետ

05/07/2020 - 18:53

Ինչպես տեղեկացնում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Խավիի հետ։

Ըստ նոր համաձայնագրի՝ 40-ամյա իսպանացի մասնագետը քաթարյան ակումբը կշարունակի գլխավորել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Խավին «Բարսելոնայի» մարզադպրոցի սան է, ով ակումբի կազմում հանդես է եկել 1998-2015 թվականները, իսկ 2015 թվականին տեղափոխվեց «Ալ-Սաադ», որի կազմում հանդես եկավ 4 տարի, իսկ այնուհետև դարձավ ակումբի գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարին, երբ «Բարսելոնան» պաշտոնանկ արեց Էռնեստո Վալվերդեին, նրա փոխարեն ցանկանում էին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել հենց Խավիին, սակայն նա մերժեց՝ պատճառաբանելով, որ դեռևս շուտ է հարազատ ակումբը գլխավորելու համար։ Վերջերս էլ տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ մարզիչը տվել է իր համձայնությունը 2020/21 մրցաշրջանից սկսած գլխավորել «Բարսելոնան», սակայն պայմանագիրը երկարաձգելուց հետո դժվար թե Խավին այժմ գլխավորի «բլաուգրանասը»։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023