Պաշտոնական․ Իգուայինը տեղափոխվեց ՄԼՍ

Պաշտոնական․ Իգուայինը տեղափոխվեց ՄԼՍ

18/09/2020 - 18:14

Ինչպես տեղեկացնում է «Ինտեր Մայամիի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայնին հետ, սակայն գործարքի մանրամասները հայնտի չեն։

Միայն հայտնի է, որ արգենտինացի ֆուտբոլիստը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբ է տեղափոխվել անվճար, քանի որ նա թուրինյան ակումբի հետ գործող պայմանագիրը խզել էր։

Գոնսալո Իգուայինը նոր ակումբի կազմում հանդես կգա «9» համարի խաղաշապիկով։

«Պիպիտան» 2016 թվականին էր համալրել թուրինյան ակումբի շարքերը․ այդ ժամանակ «բյանկոներիները» «Նապոլիին» իտալական ֆուտբոլի համար ռեկորդային՝ 90 մլն եվրո վճարեցին խաղացողի դիմաց։

Հիշեցնենք, որ «Ինտեր-Մայամին» պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», ՊՍԺ-ի, «Միլանի», «Լոս-Անջելես Գալաքսիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023