Պաշտոնական․ Բորխա Վալերոն վերադարձավ Ֆիորենտինա

Պաշտոնական․ Բորխա Վալերոն վերադարձավ Ֆիորենտինա

16/09/2020 - 18:06

Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանգիր է կնքել իսպանացի կիսապաշտպան Բորխա Վալերոյի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր, իսկ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմում 35-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի մարզաշապիկով։

Բորխա Վալերոյի վերջին ակումբը «Ինտերն» էր, որտեղ իսպանացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս 2017 թվականից։ Հիշեցնենք, որ 2012-17 թվականներին Վալերոն արդեն հանդես է եկել «Ֆիորոնտինայում», որի կազմում մասնակցել է 212 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023