Պաշտոնական․ Բարսան նոր ֆիզպատրաստության մարզիչ ունի

Պաշտոնական․ Բարսան նոր ֆիզպատրաստության մարզիչ ունի

29/08/2020 - 17:30

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի Ալբերտ Ռոկան նշանակվել է ակումբի նոր ֆիզպատրաստության մարզիչ։

57-ամյա մասնագետնը վերադարձել է «Բարսելոնա», որտեղ աշխատել է արդեն 2003-2009 թվականներին։ Կատալոնական ակումբում աշխատել է Ֆրանկ Ռայկարդի մարզչական շտաբում՝ որպես ֆիզպատրաստության մարզիչ։

Հանուն «Բարսելոնա» վերադարձի՝ Ռոկան հրաժարվել է հնդկական «Հայդարաբադում» աշխատանքի անցնելուց։ Սույն թվականի օգոստոսի 1-ին նա նշանակվել էր այդ ակումբի գլխավոր մարզիչ։ Նա «Հայդարաբադի» հետ պայմանագիր էր կնքել մինչև 2022 թվականը, սակայն այդպես էլ որևէ հանդիպում չանցկացրեց նոր ակումբի ղեկին։

Ռոկան մինչ այդ գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է հնդկական մեկ այլ՝ «Բենգալուրու» ակումբում, ինչպես նաև Սալվադորի հավաքականում։ Իսպանացի մասնագետը 2011-13 թվականներին Ֆրանկ Ռայկարդի օգնականն է եղել նաև Սաուդյան Արաբիայի հավաքականում։

Հավելենք, որ Ռոկան «Բարսելոնայի» մարզչական շտաբում ընգրկվել է ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի որոշմամբ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023