Պաշտոնական․ Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական․ Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի

22/07/2020 - 16:22

Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը, ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երևանյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 46-ամյա իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան։

«Հարգելի ֆուտբոլասերներ,Տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան։

Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Կամպանիայի գլխավորած վերջին ակումբը եղել է «Լոռի» ՖԱ-ն:

46-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել օգնական-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանի, ֆիզ. պատրաստության մարզիչ Խորխե Գոմեսի և դարպասապահների մարզիչ Ֆելիքս Ռամիրեզի հետ: Կամպանիայի մարզչական շտաբում իր աշխատանքը կշարունակի նաև մոլդովացի մասնագետ Դենիս Զմեուն:

Բարի գալուստ, Կամպանյա! »,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023