ՉԼ վիճաահանություն․ ուղիղ եթեր

ՉԼ վիճաահանություն․ ուղիղ եթեր

09/08/2020 - 14:01

Այսօր՝ օգոստոսի 9-ին, շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Վիճահականությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին, որի ընթացքին կարող եք հետևել այստեղ։

Այսօր իր մրցակցին կիմանա նաև Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-«Արմենիան»։ Երևանյան ակումբի հավանական թեկնածուներն են Բուլղարիայի չեմպիոն «Լյուդոգորեցը», Ռումինիայի չեմպիոն «ՉՖՌ Կլուժը», ինչպես նաև Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»։

Հավելենք, որ խաղերը կայանալու են օգոստոսի 18-ին և 19-ին։ Դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից, իսկ թե ում դաշտում է կայանալու հանդիպումը, կորոշի վիճակահանությունը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023