ՉԼ.Մբապեն խփած գոլերի քանակով շրջանցեց Սալահին ու Դրոգբային 🎥

ՉԼ.Մբապեն խփած գոլերի քանակով շրջանցեց Սալահին ու Դրոգբային 🎥

06/03/2024 - 01:12

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Փարիզյան ակումբի մեկնարկային կազմում է նաև Կիլիան Մբապեն, ով 15-րդ րոպեին բացեց հաշիվը։

Ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայում մասնակցում է 69-րդ հանդիպմա ը և խփած գոլերի քանակը հասցրեց 49-ի։

25-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում շրջանցեց Մոհամեդ Սալահին և Դիդե Դրոգբային, որոնց ակտիվում կա 48-ական գնդակ։ Մբապեն Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 13-րդ հորիզոնական։

Հատկանշական է, որ թե՛ Սալահը, թե՛ Դրոգբան Մբապեին շատ հանդիպում են անցկացրել Չեմպիոնների լիգայում։ Նրանք ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մասնակցել են համապատասխանաբար 79 և 92 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023