ՉԼ. «Արսենալը» հաղթեց «Ատլետիկոյին»` 20 տարի անց դուրս գալով եզրափակիչ 🎥
ՉԼ. «Արսենալը» հաղթեց «Ատլետիկոյին»` 20 տարի անց դուրս գալով եզրափակիչ 🎥
06/05/2026 - 00:53

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։

Դիմակայության առաջին մրցավեճում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած պատասխան խաղում Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթական գոլը 44-րդ րոպեին խփեց Բուկայո Սական։

Այսպիսով, «զինագործները» դիմամայությունում հաղթեցին 2:1 հաշվով` 20 տարի անց ու պատմության մեջ միայն երկրորդ անգամ դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Լոնդոնյան գրանդը նախորդ անգամ մրցաշարի եզրափակիչում խաղացել է 2006 թվականին` 1:2 հաշվով պարտվելով «Բարսելոնային»։

«Արսենալի» մրցակիցը վճռորոշ խաղում կլինի «Բավարիան» կամ ՊՍԺ-ն։ Այդ դիմակայության առաջին խաղում փարիզյան գրանդը գերգոլառատ խաղում հաղթել է 5:4 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026