ՉԼ. «Արարատ-Արմենիան» երկու գնդակի տարբերությամբ հաղթեց «Ռիգային» 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի մարզահամալիրում 2:0 հաշվով հաղթեց Լատվիայի չեմպիոն «Ռիգային»։
Հայաստանի չեմպիոնից գոլերը խփեցին Ուգո Օլիվեյրան ու թիմի նորեկ Կառլոս Ֆրանսան։
«Ռիգան» 72-րդ րոպեից` դարպասապահ Ֆրենկս Օրոլսի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Այս խաղով ընդհատվեց «Ռիգայի» 21 անընդմեջ անպարտելի հանդիպումների տպավորիչ շարքը։
Ադրիան Գուլայի գլխավորած թիմը նախորդ պարտությունը կրել էր մարտի 7-ին` Լատվիայի առաջնության առաջին տուրում 1:2 հաշվով պարտվելով «Լիեպայային»։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml