ՉԼ. «Արարատ-Արմենիայի» մրցակիցը որակավորման երրորդ փուլում
«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ցելյեի» դեմ։
Հայաստանի ու Սլովենիայի չեմպիոնները դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 4-ին Երևանում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 11-ին Ցելյեում։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» որակավորման երկրորդ փուլում պայքարից դուրս թողեց Իռլանդիայի չեմպիոն «Շեմրոկ Ռովերսին»` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:2 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ-Արմենիա, Չեմպիոնների-լիգա, Ցելե