ՉԼ. Անտվերպենը կրկին հաղթեց ԱԵԿ-ին`  առաջին նվաճելով խմբային փուլի ուղեգիր🎥

ՉԼ. Անտվերպենը կրկին հաղթեց ԱԵԿ-ին` առաջին նվաճելով խմբային փուլի ուղեգիր🎥

31/08/2023 - 01:02

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Անտվերպենը» հյուրընկալվելիս մրցեց ԱԵԿ-ի դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան հանդիպումն անցավ բավական լարված պայքարում, որը կրկին ավարտվեց «Անտվերպենի» հաղթանակով` 2:1 հաշվով։

Հյուրերին 73-րդ րոպեին առաջ մղեց Ջիրանո Կերկը, իսկ ԱԵԿ-ի պատասխան գոլը 90-րդ րոպեին խփեց Սերխիո Արաուխոն։

Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն 90+5-րդ րոպեին Միշել-Անժե Բալիկվիշան հաղթանակ պարգևեց Մարկ վան Բոմելի թիմին։

Այսպիսով, «Անտվերպենը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 2:1 հաշվով` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

ԱԵԿ-ը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խմբային փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023