Մբապեից բացի ո՞ր ֆուտբոլիստներն են ՉԼ շրջանակում հեթ-տրիկ գրանցել Բարսայի դեմ խաղում

Մբապեից բացի ո՞ր ֆուտբոլիստներն են ՉԼ շրջանակում հեթ-տրիկ գրանցել Բարսայի դեմ խաղում

17/02/2021 - 13:11

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։

ՊՍԺ-ի կազմում կատարյալ հանդիպում անցկացրեց 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Կիլիան Մբապեն դարձել է միայն երրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բարսելոնայի» դեմ խաղում դառնալ հեթ-տրիկի հեղինակ։

Նախկինում նման հաջողության հասել էին նաև Ֆաուստինո Ասպրիլիան («Նյուքասլ») և Անդրեյ Շևչենկոն («Դինամո Կիև»)։ Նախորդ երկու դեպքերն էլ գրանցվել են 1997/98 մրցաշրջանում, երբ խմբային փուլի շրջանակում «Բարսելոնան», «Դինամո Կիևը» և «Նյուքասլը» հայտնվել էին միևնույն խմբում։

Հատկանշական է, որ Ասպրիլիան Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրել է ընդամենը 3 խաղ ու այդ ընթացքում դարձել է միայն երեք գոլի հեղինակ, որոնք գրանցվել է հենց «Բարսելոնայի» դեմ խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023