Չեխիան խոշոր հաշվով հաղթեց Մոլդովային` նվաճելով  Եվրո-2024-ի ուղեգիր 🎥

Չեխիան խոշոր հաշվով հաղթեց Մոլդովային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր 🎥

21/11/2023 - 01:41

Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Չեխիայի հավաքականը E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում չեխերն ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։

Յարոսլավ Շիլհավիի թիմի գոլերը խփեցին Դավիդ Դուդերան, Տոմաշ Հորին ու Տոմաշ Սոուչեկը։

E խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

Ալբանիա 0:0 Ֆարերյան Կղզիներ

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ալբանիա – 15 միավոր
  2. Չեխիա – 15
  3. Լեհաստան – 11
  4. Մոլդովա – 10
  5. Ֆարերյան Կղզիներ – 2

Այսպիսով, վերջին տուրից հետո այս խմբից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեց նաև Չեխիայի հավաքականը` միանալով Ալբանիային։

Լեհաստանն էլ մասնակցելու է անցումային փլեյ-օֆֆ փուլի և շարունակում է պահպանել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023