Ալբանիան նվաճեց Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր🎥

Ալբանիան նվաճեց Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր🎥

17/11/2023 - 23:24

Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Ալբանիայի հավաքականը E խմբի շրջանակում Քիշնևում հյուրընկալվելիս մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Ալբանիցիների կազմից հաշիվը 25-րդ րոպեին բացեց Սոկոլ Չիկալեշին, իսկ տանտերերի պատասխան գոլը 87-րդ րոպեին խփեց Վլադիսլավ Բաբոգլոն։

E խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Լեհաստան – Չեխիա

Այս հանդիպումից հետո խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ալբանիա (անցկացրած 7 խաղ) – 14 միավոր
  2. Չեխիա (անցկացրած 6 խաղ) – 11
  3. Մոլդովա (անցկացրած 7 խաղ) – 10
  4. Լեհաստան (անցկացրած 7 խաղ) – 10
  5. Ֆարերյան Կղզիներ (անցկացրած 7 խաղ) – 1

Վերջում ավելացնենք, որ Մոլդովայի դեմ խաղում վաստակած 1 միավորի շնորհիվ Ալբանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023