Չելսին փոխանակում է առաջարկել Բարսելոնային

Չելսին փոխանակում է առաջարկել Բարսելոնային

19/08/2022 - 23:46

«Չելսին» արդեն տևական ժամանակ է հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով և հավանական տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «բլաուգրանայի» հետ։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» գաբոնցի հարձակվողի հետ անձնական պայմանագիր են համաձայնեցրել, սակայն չեն պատրաստվում գործարքի դիմաց վճարել 30 մլն ֆունտ, որը պահանջում է «Բարսելոնան»։

Նշվում է, որ լոնդոնյան ակումբն այս գործարքի դիմաց մտադիր չէ 15 մլն ֆունտից ավելին վճարել։

Այդուհանդերձ, ըստ The Athletic-ի փոխանցմամբ, «թոշակառուները» ստեղծված իրավիճակի համար կարծես թե լուծում են գտել։

«Չելսին» կատալոնական ակումբին Օբամեյանգի դիմաց առաջարկել է 17.7 մլն եվրո և Մարկոս Ալոնսոյի տրանսֆերային իրավունքները, ում ծառայություններով էլ հետաքրքրված է «Բարսելոնան»։

Հաղորդվում է, որ «կապտանռնագույններն» այդ առաջարկին դեռևս որևէ պատասխան չեն տվել, քանի որ ակումբի ղեկավարները չեն կողմնորոշվել գաբոնցի հարձակցողի ապագայի վերաբերյալ։

«Բարսելոնայի» գլխավոր մաչզիչ Խավին ցանկանում է, որպեսզի 33-ամյա ֆուտբոլիստը չլքի ակումբի շարքերը, սակայն, դրան զուգահեռ, «բլաուգրանան» ֆինանսական խնդիրներ ունի` կապված թիմի նորեկներից Ժյուլ Կունդեին գրանցելու հարցում։

Ինքը` Օբամեյանգը, գոհ է «Բարսելոնայում» իր կարգավիճակից, սակայն եթե անհրաժեշտ լինի հեռանալ ակումբից, ապա «Չելսի» տեղափոխվելը լինելու է նրա հիմնական նպատակը։

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի շարքերը համալրել է 2022 թ. հունվարին, որի կազմում անցկացրել է 24 հանդիպում` դառնալով 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023