Բարնլին խոշոր անակնկալ մատուցեց` միավորներ խլելով Չելսիից🎥

Բարնլին խոշոր անակնկալ մատուցեց` միավորներ խլելով Չելսիից🎥

06/11/2021 - 20:53

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։

Չնայած լոնդոնյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` չկարողացավ հաղթել մրցակցին. գրանցվեց 1:1 հաշվիվը։

«Ազնվականների» գոլը խփեց Կայ Հավերցը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Մատեյ Վիդրան։

Այս ոչ-ոքիից հետո Թոմաս Տուխելի թիմը վաստակեց 26 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բարնլին», 8 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023