Չելսին ռեկորդային ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբների շրջանակում
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպան շրջանակում «Չելսին» 0։1 հաշվով պարտվեց «Պորտուին», սակայն նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր, քանի որ դիմակայության առաջին խաղում հաղթել էր 2։0։
Ինչպես տեղեկցանում է Squawka Football-ը, «ազնվականները» 8-րդ անգամ են դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը, ինչն անգիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբների շրջանակում, ռեկորդային ցուցանիշ է։
«Չելսիին» այդ ցուցանիշով հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը 7 անգամ է դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
Պրեմիեր լիգան ներկայացնող մյուս ակումբները ՉԼ շրջանակում ունեն հետևյալ ցուցանիշները․
«Լիվերպուլ» – 5 կիսաեզրափակիչ
«Արսենալ» – 2
«Մանչեսթեր Սիթի» – 1
«Տոտենհեմ» – 1
«Լիդս» – 1
Հավելենք, որ լոնդոնյան ակումբը ՉԼ ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում մրցելու է «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողի դեմ․ կողմերի միջև կայացած առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 3։1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Լիդս, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ