Չելսին պատրաստ է բարելավել իր առաջատարի աշխատավարձը

Չելսին պատրաստ է բարելավել իր առաջատարի աշխատավարձը

03/04/2024 - 11:20

«Չելսին» պատրաստ է բարձրացնել թիմի առաջատար Քոուլ Պալմերի աշխատավարձը` հաշվի առնելով նրա հաջող մրցելույթները։

The Telegraph-ը գրում է, որ անգլիացի ֆուտբոլիստն այժմ վաստակում է շաբաթական 80 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, սակայն «ազնվականները» պատրաստ են նրան պարգևատրել ու բարելավված պայմաններով նոր պայմանագիր առաջարկել։

Դեռ պարզ չէ` կողմերը երբ են ծրագրում բանակցություններ սկսել, սակայն լոնդոնյան ակումբում արդեն գիտակցում են, որ 21-ամյա ֆուտբոլիստն արդարացրել է բոլոր սպասելիքները։

Պալմերը 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է 47 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի», որի կազմում 35 խաղում դարձել է 16 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023