Չելսին մեծ դժվարությամբ կոտրեց «սրբերի» դիմադրությունը🎥

Չելսին մեծ դժվարությամբ կոտրեց «սրբերի» դիմադրությունը🎥

02/10/2021 - 20:07

Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։

«Ազնվականները» հենց սկզբից տիրեցին նախաձեռնությանը և արդեն 9-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Ռուբեն Լոֆտուս-Չիկի իրարացրած անկյունայինից հետո աչքի ընկավ Տրևով Չալոբան։

Խփած գնդակից հետո էլ Թոմաս Տուխելի սաները լուրջ առավելություն ունեին հյուրերի նկատմամբ, սակայն Լոֆտուս-Չիկն ու Բեն Չիլվելը վրիպեցին նպաստավոր դիքրերից։

Ամեն դեպքում, 41-րդ րոպեին Տիմո Վերները կրկնապատկեց իր թիմի առավելությունը, սակայն գոլային գրոհի դրվագում Սեսար Ասպիլիկուետան կանոնների խախտում էր թույլ տվել «Սաութհեմպտոնի» պաշտպան Կայել Վոլքեր-Պիտերսի նկատմամբ, ինչի պատճառով հանդիպման գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնը չեղարկեց գերմանացի հարձակվողի գոլը։

Կողմերն ընդմիջման գնացին լոնդոնյան ակումբի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսն ավելի դինամիկ ու հետաքրքրիր պայքարում անցավ։

Խաղակեսի մեկնարկն անցավ հավասար և առանց գոլային պահերի պայքարում, սակայն, ինչպես ամրոպ անամպ երկնքում, 60-րդ րոպեին Բեն Չիլվելը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Վալենտինո Լիվրամենտոյի նկատմամբ, ինչից հետո «թոշակառուների» դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց, որն անվրեպ իրացրեց «սրբերի» ավագ Ջեյմս Վորդ-Պրոուսը։

Վորդ-Պրոուսն ինչպես հերոսացավ, այնպես էլ րոպեներ անց` 77-րդ րոպեին, Ժորժինիոյի նկատմամբ անչափ կոպիտ խախտման հպատճառով պատժվեց կարմիր քարտով և հեռացվեց դաշտից։

«Ազնվականները», ստանալով քանական առավելություն, մեծ ուժերով նետվեցին առաջ` հաղթանակ կորզելու։

Տուխելի սաներն անհավանական ճնշում էին գործադրում «Սաութհեմպտոնի» դարպասապահ Ալեքս Մաքարթիի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Ակնհակտ էր, որ գոլը հասունանում էր, և մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը «ազնվականները» երկու գնդակ ուղարկեցին Ռալֆ Հազնհյութլի թիմի դարպասը. նախ 84-րդ րոպեին աչքի ընկավ Տիմո Վերները, ապա 89-րդ րոպեին` Բեն Չիլվելը։

Այսպիսով, «Չելսին» մեծ դժվարությամբ կոտրեց «Սաութհեմպտոնի» դիմադրությունը` հաղթելով 3:1 հաշվով։

«Թոշակառուները» վաստակեցին 16 միավորև միանձնյա գլխավորեցին ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։

«Սաութհեմպտոնն» էլ մնաց նապապես վաստակած 4 միավորով, որը համապատասխանում է միայն 17-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023