Չելսին Լիդսի աստղի տրանսֆերի հարցում առաջ է անցել Արսենալից ու Բարսելոնայից

Չելսին Լիդսի աստղի տրանսֆերի հարցում առաջ է անցել Արսենալից ու Բարսելոնայից

29/06/2022 - 00:42

«Լիդսի» վինգեր Ռաֆինյան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չեսլիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացի հարձակվողի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։

Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել են 60-65 մլն ֆունտ ստերլինգ, որն ընդունվել է յորքշիրյան ակումբի կողմից։

Հաղորդվում է, որ վերոնշյալ գումարը ներառում է նաև տարբեր հավելավճարներ, սակայն դրա մեծ մասը «Չեկսին» վճարելու է միանգամից։

Գործարքը դեռևս վերջնական կայացած չէ, սակայն այն ավարտական փուլում է։

Այժմ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Ռաֆինյայի գործակալ Դեկուի հետ` փորձելով համաձայնեցնել նաև բրազիլացի ֆուտբոլիստի անձնական պայմանագիրը։

Գործարքի իրականացմանը խթանող հանգամանքներից է հենց Դեկուի գործոնը, ով ֆուտբոլիստ եղած ժամանակ 2008-10 թթ. հանդես է եկել հենց «Չելսիի» կազմում։

Բացի դրանից, ըստ Ռոմանոյի տեղեկությունների, «թոշակառուների» նոր սեփականատեր Թոդ Բոուելին ցանկանում է նախքան միջմրցաշրջանային հատվածն իրականացնել մի շարք տրանսֆերներ ու ամրապնդել խնդրահարույց խաղային դիրքերը։

Նշենք, որ Ռաֆինյայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Բարսելոնան»։

Երկու ակումբներն էլ, իմանալով, որ «Չելսին» շատ մոտ է գործարքն ավարտին հասցնելուն ու արդեն համաձայնության է հասել «Լիդսի» հետ, բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում նոր առաջարկներ են կատարել, որոնք մերժվել են, քանի որ դրանք չեն գերազանցել «ազնվականների» առաջարկին։

Հատկանշական է, որ կատալոնական ակումբն արդեն քանի ամիս է անձնական պայմանագիր է համաձայնեցրել բրազիլացի ֆուտբոլիստի հետ, սակայն ոչ մի կերպ չի կարողանում ավարտին հասցնել գործարքը, քանի որ «Բարսելոնան» ներկա պահին պատրաստ չէ վճարել «Լիդսի» պահանջած գորմարը։

Հավելենք, որ Ռաֆինյան «Լիդսի» շարքերը համալրել է 2020 թ. հոկտեմբերին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 66 հանդիպում` դառնալով 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023