Չելսիի ֆուտբոլիստը, հնարավոր է, փոխի ֆուտբոլային քաղաքացիությունը

Չելսիի ֆուտբոլիստը, հնարավոր է, փոխի ֆուտբոլային քաղաքացիությունը

18/09/2021 - 11:31

«Չելսիի» հարձակվող Կալում Հոդսոն-Օդոյին մտադիր է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, երիտասարդ ֆուտբոլիստն Անգլիայի հավաքականի փոխարեն կարող է ներկայացնել Գանայի ընտրանին։

20-ամյա եզրային հարձակվողն ունի ինչպես Անգլիայի, այնպես էլ Գանայի քաղաքացիություն և իրավունք ունի փոխել հավաքականը, քանի որ մեծ մրցաշարերում չի ներկայացրել Անգլիայի ընտրանին։

Բացի դրանից, ըստ ՖԻՖԱ-ի նոր օրենքի, ֆուտբոլիստն իրավունք ունի փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, եթե որևէ հավաքականի կազմում երեքից ավել հանդիպում չի անցկացրել մինչև 21 տարեկանը բոլորելը և պետք է նվազագույնը 3 տարի անցած լինի մասնակցած վերջին խաղից։

Հոդսոն-Օդոյին «երեք առյուծների» կազմում անցկացրել է հենց 3 հանդիպում, սակայն այդ ժամանակ եղել է 19 տարեկան, իսկ Անգլիայի հավաքականի կազմում վերջին հանդիպմանը մասնակցել է 2019 թ. նոյեմբերի 17-ին (Կոսովո 0:4 Անգլիա)։

20-ամյա ֆուտբոլիստը, եթե ցանկանում է հանդես գալ Գանայի հավաքականի կազմում, ապա պետք է սպասի մինչև 2022 թ. նոյեմբեր և որևէ հանդիպման չմասնակցի Անգլիայի կազմում։ Դրա շնորհիվ նա կկարողանա Գանայի հավաքականի կազմում մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը, ինչը, աղբյուրի փոխանցմամբ, ավելի նախընտրելի տարբերակ է Հոդսոն-Օդոյիի համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023