Ուրարտու – Զրինսկի դիմակայության պարտվողի հաջորդ հավանական մրցակիցը

Ուրարտու – Զրինսկի դիմակայության պարտվողի հաջորդ հավանական մրցակիցը

21/06/2023 - 15:45

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից պայքարն սկսելու է նաև Fastex Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն», որի շրջանակում մրցելու է Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկի Մոստարի» դեմ։

Այդ դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Ֆարուլ Կոստանտա» (Ռումինիա) և «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) զույգի պարտվողի դեմ։

Վերոնշյալ դիմակայությունը նույնպես կայանալու է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023