Ուրարտուի հայտացուցակը Զրինսկիի դեմ հանդիպման համար

Ուրարտուի հայտացուցակը Զրինսկիի դեմ հանդիպման համար

08/07/2023 - 13:00

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում Fastex Հայաստանի 2022/23 մրցաշրջանի չեմպոին «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» դեմ։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հայկական ակումբի այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են տվյալ հանդիպման հայտացուցակում.

Դարպասապահներ – Դմիտրի Աբակումով, Ալեքսանդր Մելիխով

Պաշտպաններ – Նանա Անթվի, Էրիկ Փիլոյան, Եվգենի Ցիմբալյուկ, Իվան Զոտկո, Իսաակ Բարի, Պերիշա Պեշուկիչ, Ժիրայր Մարգարյան

Կիսապաշտպաններ – Դրամանե Սալու, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Աղասարյան, Նարեկ Գրիգորյան, Էդուարդո Տեյշերա, Արաս Օզբիլիս, Պավել Մոգիլևեց, Մարկոս Ջունիոր

Հարձակվողներ – Կարեն Մելքոնյան, Յայա Սանոգո, Լեոն Սաբուա, Միքայել Միրզոյան, Արտեմ Մաքսիմենկո, Թեմուր Ջիքիա, Օլեգ Պոլյակով

Նշենք, որ հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներից Դմիտրի Աբակումովը, Պերիշա Պեշուկիչը, Էդուարդո Տեյշերան, Պավել Մոգիլևեցը, Միքայել Միրզոյանն ու Արտյոմ Մաքսիմենկոն «Ուրարտուի» նորեկներն են։

Հավելենք, որ Պերիշա Պեշուկիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո և դառնալու է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ 25-ամյա չերնոգորցի ֆուտբոլիստը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում։

Ավելացնենք, որ «Ուրարտու» – «Զրինսկի» հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023