Ուսուցիչն ու աշակերտի բաժանվեցին խաղաղությամբ🎥

Ուսուցիչն ու աշակերտի բաժանվեցին խաղաղությամբ🎥

29/11/2020 - 22:37

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջում» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Տոտենհեմը»։

Առաջին խաղակեսի մեծ մասում «ազնվականները» վերահսկում էին գնդակի ընթացքը, փորձում էին ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն «Տոտենհեմի» ֆուտբոլիստները պաշտպանվում էին անձնուրաց և երբեմն հակագրոհում էին, որոնք չէին ավարտվում ստեղծված գոային պահերով։

Երկրորդ խաղակեսում Ֆրենկ Լեմպարդի թիմի առավեությունն ավելի ակնհայտ էր և «Չելսիի» ֆուտբոլիստներին հաջողվեց ստեղծել մի շարք իրական գոլային պահեր։ Հատկապես հիշատակման է արժանի 81-րդ րոպեին Մեյսոն Մաունթի կատարած հեռահար հարվածը, ինչից հետո Ուգո Լյորիսը փրկեց իր թիմին։

Ի վերջո, խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերը կիսեցին միավորը։

Այս ոչ-ոքիից հետո «Տոտենհեմը» վաստակեց 21 միավոր, միավորների քանակով հավասարվեց «Լիվերպուլին», սակայն լրացուցիչ ցուցանիշներով բարձրացավ 1-ին հորիզոնական, իսկ «Չելսին» 19 միավորով 3-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023