Ո՞ր ակումբն է ֆավորիտ Կայ Հավերցի տրանսֆերի հարցում

Ո՞ր ակումբն է ֆավորիտ Կայ Հավերցի տրանսֆերի հարցում

16/06/2020 - 15:01

Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցը, հնարավոր է, կարիերան շարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, հենց մյունխենյան ակումբն է 21-ամյա կիսապաշտպանի տրանֆերի հարցում ֆավորիտ։

Սպասվում է, որ Հավերցի տրանսֆերը «Բավարիայի» համար բավականին թանկ կնստի։ Հավանական է, որ խաղացողի տրանսֆերը կարժենա 84 մլն եվրոյից ավելի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կայ Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Բացի Հավերցից՝ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեն։ Գալիք տրանսֆերային պատուհանին այդ երկու ֆուտբոլիստները լինելու են մյունխենյան ակումբի առաջնային նպատակները։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023