Նոան նոր գլխավոր մարզիչ ունի

Նոան նոր գլխավոր մարզիչ ունի

05/11/2020 - 20:44

Ինչպես տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը, ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։

««Նոա»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել է ռուսաստանցի մասնագետ Դմիտրի Գունկոն։ Նա մարզել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Խիմկի» ակումբը։ Լինելով Մոսկվայի «Սպարտակ»-ի սան՝ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Դմիտրի Գունկոն երկար տարիներ աշխատել է ակումբի համակարգում, իսկ 2014 թվականին՝ մրցաշրջանի վեջնամասում, եղել է «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատարը։Նոյեմբերի 5-ին Դմիտրի Գունկոն հանդիպել է «Նոա» ակումբի ֆուտբոլիսների ու աշխատակիցերի հետ, որից հետո կայացել է «Նոա»-ի առաջին մարզումը նրա գլխավորությամբ։Բարի՛ գալուստ «Նոա» ընտանիք»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023