Նյուքասլը շարունակում է հիացնել` խոշոր հաշվով հաղթելով Նորվիչին🎥

Նյուքասլը շարունակում է հիացնել` խոշոր հաշվով հաղթելով Նորվիչին🎥

23/04/2022 - 20:34

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Նորվիչի» դեմ։

«Կաչաղակները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, ինչի արդյունքում էլ մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։

Էդի Հաուի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժոելինտոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունո Գիմարայեշը։

«Նյուքասլը», տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 43 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։

«Նորվիչը», 21 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023