Նեյմարի ու ընկերների բենեֆիսը. Բրազիլիան ջախջախեց Բոլիվիային 🎥

Նեյմարի ու ընկերների բենեֆիսը. Բրազիլիան ջախջախեց Բոլիվիային 🎥

09/09/2023 - 10:05

ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 1-ին տուրում Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Բոլիվիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «պենտակամպկիոններն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։

Ֆերնանդո Դինիզի թիմցի դուբլի հեղինակ դարձան Նեյմարն ու Ռոդրիգոն, մեկ գոլ էլ խփեց Ռաֆինիան։

Հյուրերի միակ գոլը գրանցվեց Վիկտոր Աբրեգոյի անվան դիմաց։

Այսպիսով, Բրազիլիան ընտրական փուլի շրջանակում վաստակեց առաջին 3 միավորը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023