Նգոլո Կանտեն ֆուտբոլային ակումբ է ձեռք բերել

Նգոլո Կանտեն ֆուտբոլային ակումբ է ձեռք բերել

29/06/2023 - 15:30

Ինչպես տեղեկացնում է բելգիական «Էքսելսիոր Վիրտոնի» պաշտոնական կայքն, ակումբի նոր սեփականատեր է դարձել ֆրանսիացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Նգոլո Կանտեն։

32-ամյա ֆուտբոլիստը պաշտոնը կստանձնի սույն թվականի հուլիսի 1-ից։

Նշենք, որ «Էքսելսիոր Վիրտոնը» 2022/23 մրցաշրջանում հանդես էր գալիս Բելգիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում` Չելենջեր Պրո լիգայում, սակայն զբաղեցրեց վերջին` 16-րդ հորիզոնականը. ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա երրորդ դիվիզիոնում։

Հիշեցնենք, որ Կանտեն վերջերս ազատ գործակալի կարգավիճակում «Չելսիից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադ»։ Նրա տարեկան աշխատավարձը լինելու է 25 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023