«Նա ինձ արթնացրել է գիշերը 3։30, որպեսզի հայտնի Լիվերպուլի չեմպիոնության մասին»․ ես կներեմ նրան դրա համար

«Նա ինձ արթնացրել է գիշերը 3։30, որպեսզի հայտնի Լիվերպուլի չեմպիոնության մասին»․ ես կներեմ նրան դրա համար

28/07/2020 - 13:14

Ինչպես արդեն հայտնել ենք, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի մարզիչների ասոցիացիայի կողմից ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ՝ ստանալով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի անվան մրցանակը։

Գերմանացի մասնագետին այդ կապակցությմբ շնորհավորել է շոտլանդացի նախկին գլխավոր մարզիչը՝ նշելով․

«Անհավանական է։ Ամբողջությամբ վաստակած մրցանակ է։ Ձեր ակումբի գրանցած արդյունքների մակարդակը հանճարեղ է։ Կարծում եմ, որ ֆանտաստիկ մրցելույթներ եք ունեցել։

Ես Ձեզ ներում եմ այն բանի համար, գիշերը 3։30 արթնացրիք ինձ, որպեսզի տեղյակ պահեք «Լիվերպուլի» չեմպիոնության մասին։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Կարծում եմ, որ դուք արժանի էիք այդ հաջողությանը»,- նշել է Ֆերգյուսոնը, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023