Նապոլիի կործանումը. Միլանը ջախջախեց Սպալետիի թիմին 🎥

Նապոլիի կործանումը. Միլանը ջախջախեց Սպալետիի թիմին 🎥

03/04/2023 - 00:38

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց ընթացիկ խաղարկության առաջատար «Նապոլիի» դեմ։

«Ռոսոներիները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին և գրեթե ոչ մի շանս չտվեցին նեապոլիտանական ակումբին` ջախջախելով 4:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Բրահիմ Դիասն ու Ալեքսիս Սալեմակերսը։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 51 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

Լուչիանո Սպալետիի թիմը մնաց 71 միավորով և շարունակում է գլխվորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023