Նանիի գլուխգործոց գոլը Ինտեր-Մայամիի դարպասը🎥

Նանիի գլուխգործոց գոլը Ինտեր-Մայամիի դարպասը🎥

26/06/2021 - 15:11

Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 10-րդ տուրի շրջանակում «Օրլանդո Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ինտեր-Մայամիի» նկատմամբ։

Տանտերերի կազմից 67-րդ րոպեին հաշիվը բացել է Գոնսալո Իգուայինը, սակայն «Օրլանդոյի» ֆուտբոլիստները 73-րդ ու 80-րդ րոպեներին Քրիս Մյուլլերի ու Նանիկ խփած գոլերի շնորհիվ հաղթանակ են կորզել։

Հատկապես հիասքանչ է ստացվել Նանիի գոլը. պորտուգալացի հարձակվողը պտտեցրած հարվածով դարձել է անհավանական գոլի հեղինակ` հաղթանակ պարգևելով իր թիմին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023