Յուվեն վերջապես հաղթում է`  դժվարությամբ կոտրելով Սպեցիայի դիմադրությունը🎥

Յուվեն վերջապես հաղթում է` դժվարությամբ կոտրելով Սպեցիայի դիմադրությունը🎥

22/09/2021 - 22:25

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց թուրինյան ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները 28-րդ րոպեին Մոյզե Քինի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։

«Բյանկոներիների» ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ «Սեպցիան» իր սակավաթիվ գրոհներից մեկը 33-րդ րոպեին վերածեց գոլի, որն իր անվան դիմաց գրանցեց Էմանուել Գյասին։

Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց շատ անսպասելի. 49-րդ րոպեին Ջենիս Անթիստեն արդեն տանտերերին առաջ մղեց հաշվի մեջ։

Բաց թողած երկրորդ գոլից հետո Մասիմիլիանո Ալեգրիի սաներն անմիջապես միացրին շարժիչները։

Վտանգավոր պահերը մեկը մյուսի հետևից սկսեցին հաջորդել Յերոն Զուտի պաշտպանած դարպասի դիմաց։

Այդ առավելությունը չէր կարող չտալ իր արդյունքը, և «Յուվենտուսի» ֆուտբոլիստներն ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև կորզեցին հաղթանակ։

Նախ 66-րդ րոպեին աչքի ընկավ Ֆեդերիկո Կիեզան, ապա 72-րդ րոպեին` Մաթիաս դե Լիխտը։

Այսպիսով, «ծեր սենյորան» համառ պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ «Սպեցիայի» նկատմամբ` Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում տոնելով առաջին հաղթանակը։

Թուրինյան ակումբը վաստակեց 4 միավոր և բարձրացավ 12-րդ հորիզոնական։

«Սպեցիան» մնաց 4 միավորով և զբաղենցում է 16-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023