Յուվենտուսը շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Սասուոլոյին 🎥

Յուվենտուսը շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Սասուոլոյին 🎥

17/01/2024 - 10:10

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Հանդիպման մեծ մասում թուրինյան ակումբն ուներ խաղային առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆեդերիկո Կիեզան։

Նշենք, որ «բյանկոներիները» բոլոր մրցաշարերի շրջանակում արդեն 17 խաղ է անպարտելի են` այդ ընթացքում տոնելով 15 հաղթանակ։

«Յուվենտուսը» վերջին անգամ պարտվել է 2023 թ. սեպտեմբերի 23-ին, երբ Ա սերիայի 5-րդ տուրում 2:4 հաշվով զիջեց նույն «Սասուոլոյին»։

Այս հաղթանակից հետո թուրինյան ակումբը վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Սասուոլոն», 19 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023