Յուվենտուսը մեծ դժվարությամբ հաղթեց Սասուոլոյին` ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում🎥

Յուվենտուսը մեծ դժվարությամբ հաղթեց Սասուոլոյին` ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում🎥

26/04/2022 - 00:47

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Թուրինյան ակումբը կարողացավ 2:1 հաշվով մեծ դժվարությամբ կամային հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ։

«Բյանկոներիների» կազմից մեկական անգամ աչքի ընական Պաուլո Դիբալան ու Մոյզե Քինը, իսկ «Սասուոլոյի» միակ գոլը խփեց Ջակամո Ռասպադորին

Նշենք, որ Քինը «Յուվեի» հաղթանակ գնդակը խփեց 88-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 66 միավոր ու ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում, որը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորություն է տալիս։

«Ծեր սենյորան» առաջնության ավարտից 4 տուր առաջ 8 միավորի առավելություն ունի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռոմայի» նկատմամբ։

«Սասուոլոն», 46 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023